ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Թուղթը պակասները»

«Թուղթը պակասները»
16.09.2016 | 09:55

Արևմտյան Հայաստանի Ակն գավառի համանուն քաղաքից և Ապուչեխ գյուղից սերել են բազմաթիվ ազգանվեր ամիրայական գերդաստաններ: Բայց երբ խելացիներն ու ձեռնհասներն արտագաղթում են, մնում են տխմարները, և մեր պատմությունը վերջիններիս մասին է:


Ապուչեխի ձորից փչում էր ուժեղ և ավերիչ քամի, և գյուղացիները որոշում են դրա դեմն առնել: Բայց տեղի է ունենում զանգվածային հիմարության բռնկում. ձորի լայնքը չափում են և որոշում… թղթե պատվարով հոսանքի ընթացքը փակել: Փայտե հսկա շրջանակ են պատրաստում և գյուղում եղած թուղթը փակցնում: Չի բավականացնում, գնում, թուղթ են խնդրում շրջակա գյուղերից: Բնականաբար, թղթե պատվարն օգուտ չի տալիս ու պատառոտվում է: Բայց ապուչեխցիներն ստանում են վիրավորական մականուն` «թուղը պակաս», ինչը հավասարազոր է խելապակասին:


Այսօր մեզ մոտ այդպես չէ՞. խելացիներն ու աչքաբացներն արտագաղթել են, մնացել են «թուղթը պակասները»:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ